Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Դարձավ այն հրեշը, որի դեմ, իբր, եկել էր պայքարելու

Դարձավ այն հրեշը, որի դեմ, իբր, եկել էր պայքարելու
15.05.2024 | 15:45

«Ազատազէնի» տղաների ձերբակալությունը, բժշկության ոլորտի լավագույն ու բացառիկ մասնագետների հեռացումը աշխատանքից՝ իրենց քաղաքական հայացքների համար, Օպերայի բակում անթիվ-անհամար ոստիկանական զորքերի կենտրոնացումը, այս և այլ քայլերը փաստում են միայն Փաշինյանի վախերի մասին: Նա փաստացի դարձավ շատ ավելի վատը նախորդ վարչակարգերի ղեկավարներից, դարձավ այն հրեշը, որի դեմ, իբր, եկել էր պայքարելու:

Նա այս քայլերով ցույց է տալիս, որ իշխանության պահպանման ձևն իր համար բռնաճնշումներն են ու ապօրինի ձերբակալությունները, ոստիկանական զորքերն էլ իր հենարանն են, իսկ հետո կգնա ու կխոսի ժողովրդավարությունից, մինչդեռ ինքը մեր երկրում ժողովրդավարության հաստատման գլխավոր խոչընդոտն է դարձել։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ